Պաշտպանության նախարարը կատարեց իր քաղաքացիական պարտքը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր Երևանի 9/47 ընտրատեղամաս քվեարկության է ներկայացել կնոջ և երկու դուստրերի հետ:

Լրագրողների հետ զրույցում Հանրապետականի ցուցակը համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն հանգիստ։

«Սա առաջին անգամ է, կարծում եմ, հետխորհրդային տարածքում, երբ մեծամասնությունը խորհրդարանական և ընդդիմությունը համատեղ ջանքով կարողացել են այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, այնպիսի վերահսկողական մեխանիզմներ ձևավորել, որոնք պետք է վստահեցնեն մեր յուրաքանչյուր քաղաքացու, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է մեր առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում․