Երևանի 9/21 տեղամասում ասյօր առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր։ Նա ընտրատեղամաս եկավ ուղիղ ժամը ութին:
«Ես կարծում եմ, որ այս պահքի ժամանակահատվածում և այս պատասխանատու ժամանակահատվածում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է և ամեն ինչ նորմալ է լինելու», - ասաց Գասպարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե նախընտրական շրջանում գրանցված միջադեպերի ֆոնին ինչպիսի՞ ընտրություն է այսօր ակնկալում:
Ոստիկանապետը նշեց, որ ուշադրությամբ հետևելու են ընտրությունների ընթացքին։