Բաքու․ «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքի բռնազավթման հետ»

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքի բռնազավթման հետ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում՝ մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա»: