Արթուր Սաքունց․ Ընտրությունների ազատ և արդար լինելը այլևս կասկածի տակ է

Ինչպես բոլոր ընտրություններին, այնպես էլ այս անգամ ԱՊՀ դիտորդները մինչև այս պահը որևիցե խախտում չեն նկատել: Տեղացի դիտորդները, մինչդեռ, պնդում են, որ քարոզարշավի ընթացքում արձանգարված խախումներն այնքան շատ են, որ կարող են անգամ ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Խորհրդարանական ընտրությունները դիտարկող քաղաքացիական նախաձեռնություններից մի քանիսը այսօր հրավիրած աուլիսում հերթական անգամ շեշտեցին, որ քարոզարշավի փուլում հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ լուրերից մինչև վարչական ռեսուրսի կիրառում: Դրանց մասին ահազանգերին, սակայն, համարժեք արձագանք չի հետևել ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ո՛չ էլ իրավապահ մարմինների կողմից:

«Ազատության» հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ տեղաղի դիտորդներն արդեն իսկ կասկածի տակ են դնում ընտրությունների վերջնական արդյունքները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասացին:

Արթուր Սաքունց․ - «Ընտրությունների ազատ և արդար լինելը այլևս կասկածի տակ են, և կարող ենք պնդել, որ չարվեց բոլոր անհրաժեշտը, որպեսզի վստահություն լինի ընտրողի մոտ»:

Վարուժան Հոկտանյան․ - «Ե՛վ անհավասար պայմանները, և՛ այդ բռնությունները, և՛ վարչական ռեսուրսի այդ չարաշահումը, և՛ այդ ցուցակները, որոնք այդպես էլ չբերվեցին կարգի․․․ այս ամենը արդեն լրջագույն հիմքեր են տալիս ասելու, որ քվեարկությունը նույնպես չի ընթանալու նորմալ ձևով»:

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, թե գնահատական կտա քվեարկության օրվա զարգացումներից հետո: Այդուհանդերձ, այս պահին էլ, ըստ նրա, բավական է առանձնացնել ԿԸՀ երկու որոշումները, որոնք, ըստ փաստաբանի, լուրջ փոփոխության են ենթարկում Ընտրական օրեսնգիրքը․ - «Չնայած այն հանգամանքին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի տևական ժամանակ բոլորին լուսավորել է, որ քվեաթերթիկի առաջին էջին որևէ նշում չի կարելի անել, և ընդամենը դարձերեսին է արվում նշումը, բոլորովին վերջերս՝ ընդամենը օրեր առաջ [ԿԸՀ-ն] ընդունել է պարզաբանում, որի համաձայն քվեաթերթիկի առաջին էջին արվող նշումը կուսակցության կամ առաջատար երեք թեկնածուներից մեկի կամ մի քանիսի անունների դիմաց չի հանգեցնում քվեաթերթիկի անվավերության: Սա տրամագծորեն հասակում է [Ընտրական] օրենսգրքի կարգավորմանը: Ըստ էության, ԿԸՀ-ն նոր օրենք է գրել: Երկրորդ մտահոգությունն այն է, որ ընտրողների ֆիզիկական ցուցակներում, եթե անձը գալիս է և տեսնում է, որ իր փոխարեն արդեն ստորագրություն է առկա, իրեն թույլ է տրվում կատարել այլ նշումներ սյունակում, դնել իր ստորագրությունը: Սա ևս լուրջ մտահոգության առարկա է, որովհետև ճիշտը այն է, որ լրացուցիչ ցուցակում այդ անձի տվյալները լրացվեին, և թույլ տրվեր, որ նա այնտեղ ստորագրի»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքով ԶԼՄ-ների և դիտորդների աշխատանքի սահմանափակումն արդեն խնդիրներ է առաջացնելու․ - «Եթե ամեն ինչ մոռանանք, ամեն ինչ կողքի դնենք, միայն դպրոցների և մանկապարտեզների խոր ներգրավվածությունը քարոզարշավում՝ հակառակ իրենց լիազորությունների, որպես վարչական իրավախախտումներ, նույնիսկ քրեական հանցագործություններ․․․ այս ծավալը բավական հիմք էր արդեն, որպեսզի համարվեր, որ ընտրությունները խափանվել են լրջորեն»:

Միանգամայն հակառակ պատկեր է ներկայացվում ԱՊՀ դիտորդական առաքելության կողմից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով մինչև այս պահն իրականացրած աշխատանքը՝ առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը նշեց, որ մարտի 14-ից մշտադիտարկում իրականցնող 8 երկների 20 դիտորդները հասցրել են լինել 8 մարզերում, հանդիպել ընտրութուններին մասնակցող քաղքական ուժերի ներկայացուցիչների հետ և հանգել միջանկյալ եզրակացության, որ քարոզարշավը Հայատսանում ընդհանուր առմամբ անցնում է Ընտրական օրեսգրքի համաձայն․ - «Ի ուրախություն մեզ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուրջ բողոքներ չկան: Ընտրարշավի ընթացքը հույս է ներշնչում, որ ընտրությունները կանցնեն հանգիստ ու կազմակերպված»:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդև

«Ազատութան» հարցին, թե միթե մինչև այս պահը ԱՊՀ դիտորդներ որևէ խախտում չեն նկատել և չեն լսել ընտրակաշառքների մասին, Լեբեդևը պատասխանեց․ - «Մեզ այդպիսի լուրեր չեն հասել: Մեզ ոչ ոք չի դիմել: Իսկ մեր դիմումներին պատասխանել են, թե այդպիսի տեղեկատվություն չկա»:

Ընդծելով, որ աշխատում է պրոֆեսոնալ թիմ՝ Լեբեդևը փորձում էր վտսհաեցնել, որ խորհրդարանական ընտրութոյնների գնահատակները կլինեն օբյեկտիվ և հասվասարակշված․ - ««Մենք զգում ու հասկանում ենք միմյանց, չնայած հիմա ինքնիշխան երկրներ ենք դարձել: Շատերն այստեղ գալիս են որպես Հայաստանի ընկերներ: Մեզ համար հիմնական խնդիրը մեղքեր ու թերութոյւններ փորփրելը չէ և հետո ամպագոռգոռ այդ մասին հայտարարելը: Մեզ համար կարևոր է տալ օբյեկտիվ գնահատական և, առանց ներքին գործերի մեջ խառնվելու, օգնել տեղական կառույցներին կազմակերպել ընտրությոններ, ինչ-որ տեղ էլ ընկերական խորհուրդ տալ»: