Լոնդոնի դատարան․ Կիևը պետք է Մոսկվային վերադարձնի 3 մլրդ դոլար պարտքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ, 2013թ․

Լոնդոնի դատարանը վճռել է, որ Ուկրաինան չի կարողացել բավարար պաշտպանություն ներկայացնել Ռուսաստանի հայցով գործում, որում Մոսկվան Կիևից պահանջում է վերադարձնել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք ուկրաինական կառավարությանը տրամադրած 3 միլիարդ դոլարի պարտքը: Հայցով նախնական լսումների ժամանակ դատավորը որոշել է, որ գործը ենթակա չէ հետագա դատական քննության:

Պաշտոնական Կիևը խնդրել է առկախել վճիռը մինչ գանգատ ներկայացնելը: Վճիռն առկախվել է մինչև ապրիլի վերջ: