ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը մեկնարկեց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակը, Լոնդոն, 28-ը մարտի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակ է ստորագրել, որով ֆորմալ առումով սկսվում է «Բրեքսիթ»-ի՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը:

Նամակը Տուսկին կփոխանցվի այսօր: