«Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինքն այսօր բազմամարդ հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հազարավոր համակիրների առջև խոսեց երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Հավաքին հաջորդած երթի ընթացքում Օհանյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ դաշինքը տեր է կանգնելու իր ձայներին` թեկուզ հետընտրական պայքարի ճանապարհով:
Օհանյանը հանրահավաքին մասնակցում էր կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ: Նա պատասխանեց «Ազատության» հարցերին` իր հասցեին հնչող քննադատության վերաբերյալ:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` վատագույն դեպքում իրենց դաշինքը զբաղեցնելու է երկրորդ տեղը:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած «տարածքներ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» լուծման հետ: