Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականը՝ նրա փեսա Ջարեդ Քուշները պետք է վկայություն տա, թե արդյոք կապ ունի՞ ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածության հետ:
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Քուշները մեկ անգամ հանդիպել էր Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, ավելին՝ վերջինիս խնդրանքով հանդիպել էր նաև ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ի տնօրեն Սերգեյ Գորկովի հետ:
«Վնեշէկոնոմբանկ»-ը, հիշեցնենք, պատժամիջոցների տակ է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:
Սպիտակ տան խոսնակը հաստատել է այդ հանդիպումների փաստը, սակայն ավելացրել, որ դրանք անհետևանք են եղել: