Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը աշխարհը համակած նոր սպառնալիքների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համար, այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը։
«Մենք վստահ ենք, որ մեկ երկիր ինքնուրույն ի վիճակի չէ արդյունավետ պայքարել այդ մարտահրավերների դեմ։ Այդ իսկ պատճառով, մենք պետք է աշխատենք միասին՝ Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներով և համագործակցենք Եվրոպայի անմիջական հարևանների հետ», - Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ագրամունտը։