Եվրամիության առաջնորդները ժամանում են Հռոմ՝ տոնելու Միության 60-ամյա հոբելյանը:
Վեց տասնամյակ առաջ հենց Իտալիայի մայրաքաղաքում է հայտարարվել Եվրամիության հիմնադրման մասին:
Եվրամիությունից դուրս եկող Մեծ Բրիտանիան ներկայացված չի լինի Հռոմի հանդիպմանը:
Լրատվական գործակալությունները նշում են, որ 28 երկիր ընդգրկող Եվրամիությունը ներկայումս իր ամենատագնապալի ժամանակաշրջաններից մեկն է ապրում: