Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Չեչնիայւմ ռուսաստանյան անվտանգության ուժերի 6 զինծառայողներ են սպանվել զինվորական ստորաբաժանումներից մեկի վրա գրոհայինների այսօր գիշերն իրականացրած հարձակումը ետ մղելիս: Բոլոր 6 հարձակվողները ևս սպանվել են:
Ռուսաստանյան ТАСС գործակալության հաղորդմամբ, անսպասելի հարձակում գործած գրոհայիններին այդպես էլ չի հաջողվել մոտենալ որպես թիրախ ընտրված ստորաբաժանման կենտրոնակայանին: