Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Այդ մասին մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտավազդ Հարությունյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: