Այսօր Կիևի կենտրոնում սպանել են ռուսաստանցի նախկին օրենսդիր, 45-ամյա Դենիս Վորոնենկովին:
Նա տիկնոջ՝ նույնպես նախկին օրենսդիր Մարիա Մաքսակովայի հետ անցյալ տարվա հոկտեմբերին ապաստանել է Ուկրաինայում, քանի որ Ռուսաստանում նրա դեմ գործ են հարուցել ապօրինի եղանակով գույք զավթելու մեղադրանքով: Գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Վորոնենկովը քննադատել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Վորոնենկոյի սպանությունն անվանել է «պետական ահաբեկչություն Ռուսաստանի կողմից»: