Ընտրողների թիվն այսօրվա դրությամբ 2 միլիոն 564 հազար 795 է

Ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 23-ի դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 564 հազար 795 է։

«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես.քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 795, որից՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 20 հազար 387, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 646», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ մարտի 13-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 564 հազար 244 էր: