Հինգ մարդ զոհվել, առնվազն 20-ը վիրավորվել են Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ հարձակման հետևանքով, զոհվածների թվում է նաև հարձակվողը: Այդ մասին հաղորդում է Լոնդոնի ոստիկանությունը:
Հարձակումը տեղի ունեցել երեկ Լոնդոնի ժամանակով ժամը 14:40․ մի տղամարդ մեքենան մեծ արագությամբ վարել է Ուեսմինսթրյան կամրջով և անցել հետիոտների միջով՝ սպանելով նրանցից երկուսին, ապա դուրս է եկել մեքենայից, մոտեցել խորհրդարանի շենքին ու դանակահարել ոստիկաններից մեկին՝ նրան ևս սպանելով: Ոստիկանները կրակ են բացել, որի հետևանքով վիրավորված տղամարդը քիչ անց մահացել է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հարձակումը ահաբեկչություն է որակել:
Տեղի ունեցածի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թերեզա Մեյին լիարժեք համագործակցություն և աջակցություն է խոստացել, հաղորդում է Սպիտակ տունը։