Թրամփը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպմանը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կմասնակցի մայիսի 25-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, ԱՄՆ նախագահն անհամբերությամբ սպասում է իր գործընկերների հետ հանդիպմանը, որպեսզի վերահաստատի ԱՄՆ-ի նվիրվածությունը ՆԱՏՕ-ին և քննարկի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դերը ահաբեկչության դեմ պայքարում։

Հաղորդվում է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Վաշինգտոնում: