Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային հարցերով ավագ խորհրդական Քրիս Ֆորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհարգի Իրանի հետ կնքված համաձայնագիրը՝ միևնույն ժամանակ ձգտելով ապահովել, որպեսզի Թեհրանը խստորեն պահպանի այն:
Հիշեցնենք, Թրամփը քննադատում է 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագիրը: