Մոլդովայի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրը հաղորդում է, որ Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալվել է երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր Յուրիե Բոլբոչեանուն:
«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով, վերջինս կապեր էր հաստատել ազգային անվտանգությանն առնչվող տեղեկություններ ստանալու մեջ շահագրգիռ անձանց հետ: Ըստ նույն աղբյուրի, այդ տեղեկությունները կարող էին օգտագործվել երկրում ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու նպատակով:
Հաղորդվում է նաև, որ Բոլբոչեանուի հետ կապ հաստատած անձանց թվում է եղել Մոլդովայում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը: