Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները հաղորդում են, որ նախօրեին ամերիկացի 3 զինծառայողներ են վիրավորվել աֆղանական բանակի զինվորի իրականացրած հարձակման հետևանքով: Սա աֆղան զինծառայողի իրականացրած հարձակման առաջին դեպքն է այս տարվա ընթացքում:
ԱՄՆ զինուժի խոսնակը հայտնել է, որ աֆղանցի զինվորն ամերիկացիների վրա կրակ է բացել Հելմանդի շրջանում տեղակայված ռազմաբազայում, հավելելով, որ հարձակում գործածը սպանվել է ռազմակայանի անվտանգության ուժերի արձակած պատասխան կրակոցներից:
Վերջին տարիներին աֆղանական կառավարական բանակի զինվորների կողմից ՆԱՏՕ-ի խաղաղապահների վրա իրականացվող հարձակումների թիվը զգալիորեն նվազել է: