Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Հրամանագրի տեսքստը տեղադրված է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ դեռ փետրվարի սկզբին Լեռնային Ղարաբաղի այժմ արդեն նախկին փոխվարչապետն «Ազատության»-ը ասել էր, որ պատրաստվում է շուտով հրաժարական տալ: Իր այդ որոշումը Աղաբեկյանը պատճառաբանել էր «ավելի հանգիստ կյանքի անցնելու» ցանկությամբ: