Ծրագրվում են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներ Գերմանիայում

Անկարան հայտնել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխություններին ընդառաջ հնարավոր է ծրագրի Թուրքիայի նախարարների քարոզչական հանդիպումներ Գերմանիայում: Այս մասին CNN Turk հեռուստաընկերությանը մարտի 19-ին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Լրատվամիջոցները նշում են, որ սա կարող է նոր սրություն մտցնել Անկարայի և Բեռլինի լարված հարաբերություններում:

Էրդողանի խոսնակը ավելի վաղ քննադատել էր Գերմանիայի իշխանություններին թույլատրելու համար, որ քրդերը իրենց հանրահավաքում բարձրացնեն քրդական աշխատավորական կուսակցության պաստառները:

Մարտի 18-ին մոտավորպես 30 հազար քրդեր Ֆրանկֆուրտում հանրահավաք են անցկացրել` բողոքելով սահմանադրական հանրաքվեի դեմ, որը Էրդողանին մեծ իշխանություն կտա: