Իրաքի անվտանգության ուժերը մուտք են գործել Մոսուլի Հին քաղաք և փողոցային մարտերի են բռնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ:
Իրաքի զինված ուժերը Մոսուլի արևելյան մասը գրավել էին դեռ հունվարին, իսկ փետրվարից, ամերիկյան օդուժի աջակցությամբ, գրոհներ էին իրականացնում քաղաքի արևմտյան մասը ազատագրելու համար՝ գրավելով օդանավակայանը, գնացքների կայարանը և նահանգապետի նստավայրը:
Չնայած ամերիկյան աջակցությանը՝ Հին քաղաքում ծանր մարտեր են սպասվում, քանի որ խիտ բնակեցված և նեղլիկ փողոցներում զրահամեքենաների տեղաշարժը սահմանափակված է: