Մի խումբ քաղաքացիներ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում՝ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով: Նրանք հայտարարեցին, որ Սարգսյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, և արժանի է, որպեսզի նրան հուղարկավորեն Եռաբլուրում:
Այսօր նույն պահանջով նաև երթ անցկացվեց Երևանում: Երթի մասնակիցները հայտարարեցին, որ վաղը ժամը 18.00-ին կրկին հավաքվելու են հրապարակում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց նստացույցի մասնակիցներին չաղտոտել հրապարակը:
49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է երեկ ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։