ԲՀԿ պատգամավորը՝ ոստիկանությանը. «Միջադեպ տեղի չի ունեցել, պարզապես ընկել եմ»

ՀՀԿ և ԲՀԿ լոգոները

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանն այսօր բացատրություն է տվել ոստիկանությունում։

Կարապետյանն ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է։

Ահարոնյանը, սակայն, տեղեկացրեց, որ ոստիկանությունը շարունակում է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել։

Հիշեցնենք, ԲՀԿ մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երեկ երեկոյան Աջափնյակում ՀՀԿ թեկնածու «Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ»:

ՀՀԿ Աջափնյակի շտաբի հավաստմամբ՝ երեկվա միջադեպը «աղերս չունի ընտրությունների հետ»։

Դատախազությունը և ոստիկանությունը այսօր հայտնեցին, որ պարզում են տեղի ունեցածի իսկությունը: