Բուլղարիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով: Այս մասին մեկ նախադասությամբ տեղեկացնում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը:
Sofia Globe պարբերականը գրում է, որ դեսպանը հետ է կանչվում թուրք-բուլղարական լարված հարաբերությունների ֆոնին:
Ավելի վաղ Բուլղարիայում Թուրքիայի դեսպան Սուլեյման Գոկչենը Բուլղարիայում ապրող տասնյակ հազարավոր էթնիկ թուրքերին կոչ էր արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել Անկարային համակրող DOST կուսակցության օգտին: Բուլղարիայի իշխանությունները սա գնահատել են որպես միջամտություն երկրի ներքին գործերին: Թուրքիայի դեսպանը մարտի 7-ին կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր փոխանցվել:
Բուլղարիայում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները անցկացվելու են մարտի 26-ին: