ԱՄՆ նախագահի նոր միգրացիոն հրամանագիրը ևս արգելափակվեց դատարանի կողմից․ Թրամփը վրդովված է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Դոնալդ Թրամփին վրդովեցրել է դատարանի նոր որոշումը, որով արգելափակվել է Միացյալ Նահանգների նախագահի նոր միգրացիոն հրամանագիրը:

Այս անգամ Հավայի նահանգի դաշնային դատավոր Դերիք Ուոթսոնը թույլ չի տվել, որպեսզի ուժի մեջ մտնի մահմեդական 6 երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը։ Դատավորը բավարարել է նահանգային հայցը Թրամփի հրամանագրի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։

ԱՄՆ նախագահը մեղադրել է դատավորին լիազորությունները չարաշահելու համար և հայտարարել, որ կպաշտպանի իր հրամանը Գերագույն դատարանում։ «Մենք հաղթելու ենք իրավական ճակատամարտում», - հայտարարել է Դոնալդ Թրամփը: