Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջ պահպանողական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը որպես կասկածյալ է ներգրավվել պետբյուջեի միջոցների անարդյունավետ ծախսման առթիվ հարուցված քրեական գործում: Այս մասին հաղորդել է Փարիզի դատախազությունը:
Իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ նախագահության թեկնածուն 2000-ականներին սկզբին վատնել է պետբյուջեի միջոցները՝ իր ընտանիքի անդամներին որպես իր օգնականներ ձևակերպելով Ազգային ժողովում: