Ջրառատում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող Ջրառատ համայնքի բնակիչ, 1982 թվականին ծնված Տիգրան Սարգսյանը Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքում է, «Ազատության»-ը փոխանցեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Այսօր ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել էր, որ Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: