Պաշտոնական Բելգրադն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կհաստատի Սերբիային մարտական վեց օդանավ հատկացնելու գործարքը:
Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչը Blic թերթին երեկ ասել է, որ ՄիԳ-29 օդանավերը անվճար տրամադրվելու են Սերբիային Ռուսաստանի օդուժի պահուստից, և որ դրանց արդիականացման վրա մոտավորապես 185 միլիոն եվրո է ծախսվելու:
Գործարքի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել անցած տարի Սերբիայի վարչապետի Մոսկվա այցի ժամանակ: