Իրաքի անվտանգության ուժերը առաջխաղացում են գրանցել Մոսուլում

Իրաքի անվտանգության ուժերը հայտարարել են, որ գրավել են Մոսուլի ավելի քան մեկ երրորդը:

Գեներալ Մաան ալ-Սաադիի խոսքով հակաահաբեկչական ուժերը մարտեր են վարում Արևմտյան Մոսուլի ալ-Ջադիդա և Ալ-Աղավատ հատվածներում: Նրա փոխանցմամբ, առաջկա ժամերին այդ հատվածներում մարտերն արդեն ավարտված պետք է լինեն։