ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեի առաջին նիստը՝ մարտի 20-ին

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեի ղեկավար Դևին Նյունս, փետրվար, 2017թ․

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեն իր առաջին հանրային լսումները կանցկացնի մարտի 20-ին: Կոմիտեն կքննի ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը:

Կոմիտեի ղեկավար Դևին Նյունսը երեկ հայտարարել է, որ նախատեսում են հանրային լսումների շարք անցկացնել, և հրավիրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին ու Ազգային անվտանգության գործակալության տնօրեն, ծովակալ Մայքլ Ռոջերսին՝ վկայություն տալու առաջին նիստին: