Եվրամիությունը խստացնում է շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը

Եվրոպական միության խորհուրդը որոշել է խստացնել ստուգումները շենգենյան գոտու արտաքին սահմաններին: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Խորհրդի կայքում:

Որոշումը ԵՄ անդամ-պետություններին պարտավորեցնում է ստուգել ժամանողներին ու մեկնողներին, այդ թվում և առանց վիզայի ճամփորդելու իրավունք ունեցողներին, ինչպես նաև Եվրամիության քաղաքացիներին:

Վերահսկողությունը խստացվելու է ցամաքային սահմանային անցակետերում, տերմինալներում, կայարաններում և օդանավակայաններում:

Այդ որոշումը կարևոր գործիք է Եվրոպայում ահաբեկչական վտանգի դեմ պայքարելու և քաղաքացիների անվտանգությունն ամրապնդելու համար:

Որոշումը ուժի մեջ է մտնում դրա ստորագրումից քսան օր անց: