«Ունենք այն տեսլականը, որը կարող է Հայաստանը ոտքի կանգնեցնել». Իջևանում մեկնարկել է ՕՐՕ-ի հանրահավաքը

Իջևանում մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի հանրահավաքը։

Հանրահավաքին ներկա են նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Ժառանգության» փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Հանրահավաքին ներկա չէ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա դեռևս Հայաստանում չէ։

«Մենք ունենք այն տեսլականը, որը կարող է Հայաստանը ոտքի կանգնեցնել, զարգացնել», - հանրահավաքի մեկնարկին հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ