Օբամայի օրոք պաշտոնավարած հատուկ ծառայությունների ղեկավարները հերքում են Թրամփի պնդումները

ԱՄՆ - Նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ողջունում է Trump Tower-ի դիմաց հավաքված աջակիցներին, Նյու Յորք, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Բարաք Օբամայի նախագահության օրոք պաշտոնավարած ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարները հերքել են ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, որ Օբաման հանձնարարել է գաղտնալսել իր հեռախոսազրույցները 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները ավելի վաղ հերքել էր նախկին նախագահի խոսնակը:

Թրամփը, հիշեցնենք, անցած շաբաթավերջին Թվիթերում գրել էր․ - «Սա նոր ուոթերգեյթյան սկանդալ է: Հենց նոր տեղեկացա, որ ընտրություններում իմ հաղթանակից առաջ Օբաման գաղտնալսել է Trump Tower-ը»: