Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի մամուլի խոսնակը կտրականապես հերքել է Սպիտակ Տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: Դրանց համաձայն, նախընտրական շրջանում Թրամփի հեռախոսազրույցները գաղտնալսվել են Օբամայի անմիջական հրամանով:
«Սա կարող է մի նոր ուոթերգեյթյան սկանդալ դառնալ», - երեկ Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը:
Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լևիսը, սակայն, հայտարարել է, որ Թրամփի պնդումները «պարզ կեղծիք են»: