Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր նախորդի` Բարաք Օբամայի հրամանով նախընտրական շրջանում գաղտնալսվել են իր հեռախոսները:
«Սա նոր Ուոթերգեյթյան սկանդալ է», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: - «Հենց նոր տեղեկացա, որ ընտրություններում իմ հաղթանակից առաջ Օբաման գաղտնալսել է Trump Tower-ը», - պնդում է ԱՄՆ նախագահը:
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, սակայն, Միացյալ Նահանգների նախագահը դեռ չի հստակեցրել իր տեղեկությունների աղբյուրը: