Թերեզա Մեյը քննադատել է Շոտլանդիայի անկախությանը ձգտող ազգայնականներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր ելույթում խիստ քննադատել է Շոտլանդիայի անկախությանը ձգտող ազգայնականներին՝ հայտարարելով, թե նրանք սևեռված են անկախության վրա:

Գլազգոյում ելույթ ունենալով պահպանողական կուսակցության համաժողովում՝ Թերզա Մեյն ասել է, թե տնտեսական որևէ պատճառ չկա Մեծ Բրիտանիայի ամբողջականությունը խախտելու համար:

Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ Եվրամիությունից, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը հայտարարեց, թե պետք է անկախության նոր հանրաքվե անցկացնել։ Հիշեցնենք՝ 2014-ին տեղի ունեցած հանրաքվեով շոտլանդացիները մերժել էին անկախությունը՝ գերադասելով միասնական Բրիտանիան: