Ճապոնիայում ռոբոտներ կկիրառեն վթարված ատոմակայանի ռեակտորի ապամոնտաժման համար

Ճապոնիայում «Ֆուկուշիմա» ատոմակայանի վթարված ռեակտորների ապամոնտաժման աշխատանքը կկատարեն ռոբոտնները:

Ռոբոտներ կիրառելու միջոցով կապահովվի աշխատակիցների անվտանգությունը բարձր ռադիացիայից: «Թոշիբա» ընկերությունը անցյալ տարի ներկայացրել էր հեռակառավարվող ռոբոտի վերջին մոդելը՝ սառեցված ավազանից ռադիոակտիվ նյութերը և միջուկային օգտագործված վառելիքի մնացորդները մաքրելու համար:

«Ֆուկուշիմա-Դաիչի» ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 2011-ի մարտի 11-ին 9 բալանոց հուժկու երկրաշարժից առաջացած ցունամիի հետևանքով: