«Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ իր առաջնորդներից Աբու ալ-Խայր ալ-Մասրին զոհվել է ամերիկյան դրոնի հարվածի հետևանքով:
Ահաբեկչական կազմակերպության Մաղրիբի ու Արաբական թերակղզու ստորաբաժանումների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 59-ամյա Մասրին, ով «Ալ-Ղաիդայի» ղեկավար Այման ալ-Զավարիից հետո կազմակերպության երկրորդ ամենակարևոր առաջնորդն էր համարվում, զոհվել է, իրենց ձևակերպմամբ՝ «հերոսի» մահով՝ «Ամերիկայի և խաչակիրների կոալիցիայի» հարվածից:
Ամերիկացի պաշտոնյաները ավելի վաղ հայտարարել էին, որ Մասրին սպանվել է փետրվարի 26-ին՝ ԿՀՎ-ի դրոնի արձակած «Հելֆայր» հրթիռից, սիրիական Իդլիբ քաղաքի մերձակայքում:
Մասրին «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Օսամա բին Լադենի փեսան էր: