Ադրբեջանում բլոգերը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնով, հունվար, 2017թ․

Այսօր Բաքվի դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Մեհման Հուսեյնովին՝ ոստիկանությանը զրպարտելու մեղադրանքով:

Հունվարի 10-ին բլոգերն ասել էր, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել և պահանջել դադարեցնել կոռուպցիայի մասին հրապարակումները:

Մեհման Հուսեյնովը հայտնի է Ադրբեջանի պաշտոնյաների շքեղ առանձնատները ներկայացնող շարքով:

Հուսեյնովը և նրա փաստաբան Էլչին Սադիքովը հայտարարել են, որ դատարանի վճիռը քաղաքական է: