Սեշընզը չի մասնակցի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննությանը

ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 2-ը մարտի, 2017թ․

Միացյալ Նահանգների արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը հրաժարվել է մասնակցել ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հարցով հետաքննությանը։ Նախարարը հայտարարել է, թե ծանոթացել է այդ հարցով բոլոր փաստաթղթերին և նման որոշում կայացրել։

ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Սեշընզը Դոնալդ Թրամփի խորհրդականն էր։