Անգելա Մերկելը կմեկնի Եգիպտոս, ապա` Թունիս

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցներ Անգելա Մերկելն այսօր երկօրյա այցով կմեկնի Եգիպտոս, ապա` Թունիս՝ քննարկելու Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների հոսքը սահմանափակելու հարցը։

Ավելի վաղ Գերմանիան կոչ էր արել Արաբական Մաղրիբի երկրներին և Եգիպտոսին ուժեղացնել սահմանային վերահսկողությունը և արագացնել Գերմանիայում ապաստան չստացած քաղաքացիների հայրենադարձման գործընթացը։

Անցած շաբաթ Մերկելի աշխատակազմի ղեկավար Պետեր Ալտմայերը հայտարարել էր, որ 2017 թվականին Գերմանիայից ռեկորդային թվով միգրանտներ կարտաքսվեն: