Մրցանակների հանձնման մոտ 4-ժամյա չափազանց հետաքրքրիր արարողության ավարտին ավանդաբար հայտարարավում է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած ֆիլմի անունը, որը հրապարակելու համար այսօր բեմ էին հրավիրվել դեռ 50 տարի առաջ կինոակադեմիայի մրցանակին արժանացած ավագ սերնդի ներկայացուցիչները՝ Ֆեյ Դանաուեյը և Ուորեն Բիթին: Նրանք բացեցին կարմիր ծրարն ու հայտարարեցին, որ տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել 32-ամյա ռեժիսոր Դեմիել Շազենսի «Լա-լա-լենդը»:
Նշենք, որ մինչև այդ պահը ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարուհի Էմմա Սթոունը արդեն արժանացել էին «Օսկարի»՝ «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:
Եվ ահա ֆիլմի ողջ ստեղծագործական խումբը ցնծությամբ բեմ բարձացավ, ու, ավանդաբար սկսեցին շնորհակալական ու երախտիք խոսքեր ուղղել թե՛ կինոակադեմիային, թե՛ իրենց հարազատներին ու գործընկերներին: Այդ պահին դահլիճում նստածներից ու ողջ աշխարհում ուղիղ եթերում մրցանակաբախշությանը հետևող միլիոնավոր հեռուստադիտողներից և ոչ մեկի մտքով երևի չանցավ, որ այս ամենը սխալմունք է: Անհնար է պատկերացնել, որ նման հեղինակավոր մրցանակաբախշության ժամանակ կարելի է մի ֆիլմի փոխարեն մեկ այլ ֆիլմի անուն հայտարարել որպես հաղթող ֆիլմ, բայց այսօր հենց այդպես էլ տեղի ունեցավ․ ընդամենը մի քանի րոպե անց «Լա-լա-լենդ» ֆիմի ցնծացող ստեղծագործական խմբին կրկին մոտեցավ 50 տարի առաջ օսկարակիր դարձած Ուորեն Բիթին և ասաց, որ իրեն սխալ ծրար են տվել, և լավագույն ֆիլմ է ճանաչվել ոչ թե «Լա-լա-լենդը», այլ ռեժիսոր Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը»:
Այս հայտարարությունը պարզապես ցնցեց թերևս ոչ միայն «Լա-լա-լենդի» ստեղծագործական խմբի անդամներին, այլև բոլոր ներկաներին և ամենից շատ «Լուսնի լույսը» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին, ովքեր առանց վայրկյան իսկ կորցնելու անմիջապես բեմ սլացան՝ վայելելու հաղթանակի դափնիներն ու «Օսկարի» արձանիկները: Եվ կրկին շնորհակալական և երախտիքի խոսքեր կինոակադեմիային, հարազատներին, ծնողներին, եղբայրներին, քույրերին: Եվ փառք Աստծո, կարծես թե այս անգամ ծրարում գրված ֆիլմի անունը ճիշտ էին ընթերցել: Լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող էր ճանաչվել Մայամիի գետտոներում բնակվող աֆրոամերիկացիների մասին պատմող «Լուսնի լույսը» ֆիլմը : Այս ֆիլմը հաղթող ճանաչվեց նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան», և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:
Դե իսկ 14 անվանակարգերում Օսկարի ներկայացված «Լա-լա-լենդն» արժանացավ 6 «Օսկարի», այդ թվում՝ «Ֆիլմի լավագույն երգ», «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում:
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Մանչեստրը ծովի ափին» ֆիլմի գլխավոր դերակատար Քեյսի Աֆլեքը: Ուշագրավ է, որ այս էլ որերորդ անգամ ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբախշության ժամանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթած ռեժիսորի ֆիլմը լավագույն ֆիլմ չի ճանաչվում:
Հաջորդ տարի կանցկացվի Օսկարի 90-րդ՝ հոբելյանական մրցանակաբախշությունը: