ԱՄՆ-ը դատապարտել է Արևելյան Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների վրա հարձակումը

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների դրոշները

ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է անցյալ ուրբաթ Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ դիտորդական առաքելության վրա տեղի ունեցած հարձակումը։

Փետրվարի 24-ին զինված մարդիկ շրջապատել էին դիտորդներին, կրակ բացել նրանց ուղղությամբ։