Հակառակորդը, անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, «սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին», հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, փետրվարի 25-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների՝ չմոռանալով հիշատակել նաև, որ «պաշտպանողական մարտերի» ժամանակ ադրբեջանական զինուժն ունի կորուստներ», - նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով, որ «վերոնշյալը իրականության հետ որևէ աղերս չունի»: «Ավելին՝ այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է՝ ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում», - ասված է հաղորդագրությունում։