Մեկնարկել է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Վրաստան։
Հայաստանի վարչապետը Թբիլիսիում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով։
Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է . - «Որպես ՀՀ վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը Վրաստան»։ Վարչապետը նաև Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ լուսանկար է տեղադրել։
Նշենք, որ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Հայաստանի միանգամից վեց գերատեսչությունների ղեկավարներ։