ԼՂ ՊԲ պայմանագրային զինծառայողը մահացու վիրավորվել է՝ «դեռևս չպարզված հանգամանքներում»

ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 00:45-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, «դեռևս չպարզված հանգամանքներում», մահացու վիրավորում է ստացել 26-ամյա պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: