Մարին Լը Պենը ցուցադրաբար հրաժարվել է գլխաշոր կրել

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը ցուցադրաբար հրաժարվել է գլխաշոր կրել և չեղարկել է Լիբանանի բարձրաստիճան մահմեդական հոգևորական Աբդուլ Լաթիֆի հետ հանդիպումը: Ազգային ճակատ աջակողմյան կուսակցության առաջնորդը հայտարարել է , թե կտրականապես դեմ է գլխաշոր կրելուն, ինչը այդ հանդիպման արարողակարգի պարտադիր մասն է հանդիսանում:

«Նույնիսկ ամենաբարձրաստիճան սուննիները չեն ստիպի ինձ գլխաշոր կրել: Դրանում որևէ անհրաժեշտություն չկա, բայց եթե ձեզ համար դժվար չէ, փոխանցեք իմ հարգանքները Աբդուլ Լաթիդին և ասեք, որ ես չեմ պատրաստվում գլուխս ծածկել», - ասել է Լը Պենը:

Լիբանանցի հոգևորականի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման մանրամասներին Լը Պենը նախօրոք տեղյակ է եղել՝ այդ թվում գլխաշոր կրելու անհրաժեշտության մասին:

Ֆրանսիացի քաղաքական գործիչը Լիբանան է ժամանել նախօրեին, նա հանդիպելու այդ երկրի նախագահ Միշել Աունի հետ: