«Հին ընկերները չեն դավաճանում» երբեմնի կարգախոսով հանդես եկող ՀՅԴ-ն որոշել է խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցել «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, համարելով, որ հին կարգախոսը ևս լավն է, այդուհանդերձ, նշում է, որ կարգախոսի փոփոխությունը պայմանավորված է «չձանձրացնելու» անհրաժեշտությամբ:
Հրանտ Մարգարյանն ընտրություններին մասնակցող ուժերի հրապարակած ցուցակներում որոշակի «առաջադիմական երևույթ» է նկատում: Նրա խոսքով, համեմատած խորհրդարանի ներկա կազմի հետ, այդ ցուցակներում առկա են նոր դեմքեր, մասնավորապես, «մասնագետ-մտավորականներ»:
«Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ավելի լավ խորհրդարան ենք ունենալու: Չէ՞ որ նոր խորհրդարանն այս անգամ լինելու է երկրի գերագույն իշխանությունը»,- ասաց Հրանտ Մարգարյանը «Ազատության» «Տեսակետների Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում