Ադրբեջանցին Ռուսաստանում դատապարտվեց 8 տարով՝ ԻՊ-ի համար հավաքագրելու մեղադրանքով

ԻՊ զինյալների ավտոշարասյուն, արխիվ

Ռուսաստանի զինվորական դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Միրզանովին՝ երիտասարդներին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համար հավաքագրելու մեղադրանքով:

Ադրբեջանցին համացանցի միջոցով զինյալների է հավաքագրել Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 5 հազար մարդ Ռուսաստանից և նախկին Խորհրդային Միությունից միացել է ԻՊ-ին: